13:36 , 18 հուլիս, 2016
Armlur.am-ը գրում է.
Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները: Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ Ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր:
Թեև հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որևէ միջամտություն և պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ