Նիսում բեռնատարի վարորդի կապը ահաբեկիչների հետ դեռ հաստատված չէ. Ֆրանսիայի ՆԳՆ


12:30 , 18 հուլիս, 2016

148c9eff827c246c8b3f3034d8f3afa0__1440xAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ դեռևս չի հաստատվել, որ Նիսում խաղաղ բնակիչներին վրաերթի ենթարկած անձը կապված է ահաբեկչական կազմակերպությունների հետ` գրում է «Կոմերսանտը»:

Նա նշել է, որ քննությունը շարունակվում է, և ուշադիր ուսումնասիրվում է տեղեկությունն այն մասին, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը:

Այդ ընթացքում Ֆրանսիայի իրավապահները դատարանի որոշմամբ ազատ են արձակել Նիսում ահաբեկչական գործողության մեջ կասկածվող անձանցից մեկին: Այժմ կալանավորված է 6 կասկածյալ: