10:00 , 18 հուլիս, 2016
Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում երթևեկությունը կիրականացվի շրջանցիկ փողոցներով:
Անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով: