Գեղեցիկ մարմին 6 րոպեում


10:31 , 8 փետրվար, 2013

Ուզո՞ւմ ես ունենալ գրավիչ, սեքսուալ մարմին գոտկատեղից վերև: Այս ոչ բարդ վարժությունների շնորհիվ դու շատ արագ կհասնես ցանկալի արդյունքի: Մարզիր մարմինդ հենց հիմա:

Գաղտնի զենք
Բոլոր այս վարժություններն ընդգրկում են ձեռքերի մկանները, որոնք ավելի արդյունավետ կմարզվեն հավելյալ ծանրության պայմաններում:

Պտտում և ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում` երկու ձեռքով բռնելով աթոռի թիկնակից: Հենվիր աթոռին այնպես, որ աթոռի հետևի ոտքերը պոկվեն հատակից. այդպես դու լարում ես ձեռքիդ մկանները: Թեթևակի հակվիր առաջ` մի փոքր բարձրանալով ոտնաթաթերիդ վրա: (2) Ձախ ձեռքդ շրջանաձև բարձրացրու դեպի առաստաղ, հետո տար հետ` ափդ վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս կողմին:

Կողմնային բարձրացում
(1) Նստիր աթոռին` փոքր-ինչ առաջ հակված և ոտնաթաթերիդ վրա հենված: Ձեռքերդ պահիր քո դիմաց` ստեղծելով շրջան։ (2) Աջ ձեռքդ տար մի կողմ (ձեռքի վերևի մասը պետք է պահել ուսին հավասար, արմունկը` թեքված): Վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս ձեռքին:

Ուղղահայաց ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում` աջ ձեռքդ աթոռի թիկնակին: Հակվիր առաջ և ձախ ձեռքով դիպչիր աթոռի նստատեղի աջ կողմին։ (2) Այժմ ձախ ձեռքդ հետ տար այնպես‚ որ այն լինի աջ ուսից մի փոքր հետ, արմունկը ծալած և ափը վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:

Գլխից վեր
(1) Սկսիր նույն դիրքից, ինչ կողմնային բարձրացման դեպքում։
(2) Երկու արմունկներն էլ ծալած պահելով` բարձրացրու աջ ձեռքդ գլխից վերև, հետո վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:

30 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ
30 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ

cosmo.am