21:55 , 17 հուլիս, 2016
Մետախորհրդարան,
Եթե ձեր երկրի որևէ քաղաքացու, ով ներկա ղեկավարությանը հակակրանքով վերաբերվելով հանդերձ, միաժամանակ համաձայն չի Սեֆիլյանի, նրա անբեկումնակլիության կամ միջոցների հետ, պարտք եք համարում «անհապաղ» վարկաբեկել, դատապարտել ապազգայնության ու դավաճանության մեջ... ուրեմն ոչ մեկին էլ ձեր կողքին ունենալու արժանի չեք, քանզի ներկա քրեաօլիգարխիկներից (ձեր սիրած բառերով ասեմ) պակաս վնասակար չեք երկրի համար։
Մարդիկ կլինեն էդ շարքերում, որոնք իրոք անկեղծ են սեփական մղումներում։ Ափսոս։ Որովհետև ցանկացած տաքգլուխ ֆանատիզմ երրորդ կողմից օգտագործվելու հակում ունի, սովորաբար, իսկ վերջում «զարգացող եվրոպական» ՈւկրանՅա դառնալու՝ «առանց պատերազմի ու հողերի կորստի»։
Հ․Գ․ Վերջին դիագնոզը՝ Սիկտիվկարի ու Գլենդեյլի «ազատասերների» փողոց դուրս գալու ու զինված հեղաշրջմանը մասնակցելու կոչերն են։