Ահաբեկչությո՞ն, թե՞ ազատագրական պայքար. մենք պարտվեցինք


20:49 , 17 հուլիս, 2016

Զինված հարձակում զորամասի վրա, ոստիկանության գնդապետի սպանություն, վիրավորներ, իշխանությունը բռնի ճանապարհով տապալման կոչեր. սրանք պարզ փաստեր են, որոնք ֆեյսբուքահայության շրջանում ակտիվ «փոխհրետակոծության» առիթ են դարձել:

Անկախ այն հանգամանքից, թե դրա անունն ինչ կդնենք, այդ նախաձեռնությունն արդեն տապալվել է՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայով ինչ կլինի, ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը:

Հանրությունը տարբեր պատճառներով չգնաց այդ շարժման հետևից՝ մի գուցե չհավատալով, միգուցե չհասկանալով, միգուցե մեկ այլ պատճառով:
Ինչևէ, մենք բոլորս պարտվեցինք, որովհետև որևէ բանի շուրջ չհամախմբեցինք, հակառակը, մեզ բաժանող անդունդն այլևս առավել խորն է: