17:04 , 17 հուլիս, 2016168.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդում «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները շարունակում են պատանդ պահել այնտեղ գտնվող ոստիկաններին:
Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդին հարակից տարածքներն ու ճանապարհները շարունակում են փակ մնալ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուժեղացված հսկողություն են սահմանել: Ըստ որոշ տվյալների՝ հարակից շենքերի բնակիչները անվտանգության նկատառումներով տարհանվել են:
Քիչ առաջ լրագրողները տեղեկացրել են, որ դեպքի վայրում են ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և իրավապահ համակարգի բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ

