«Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան


16:52 , 17 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ոստիկանությունը և բոլոր իրավապահ մարմինները առաջին իսկ վայրկյանից հոդորել ու այժմ էլ հորդորում են նրանց հետ կանգնել հանցավոր մտադրություններից և հանձնվել իշխանություններին,- ՊՊԾ գնդի մոտ լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Նա հայտարարեց, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգը ունեն ուժեր ու միջոցներ,  ձեռնարկում ու ձեռնարկելու են անհրաժեշտ կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումները։

«Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում», -հավելեց Պողոսյանը։

Հարցին, թե հստակ ժամկետ տրվա՞ծ է բանակցությունների ավարտի համար, փոխոստիկանապետը պատասխանեց. «Քանի դեռ չենք կորցրել ոչ մի հույս բանակցություններով ավարտելու այս ողջ գործընթացը, մենք շարունակելու ենք բանակցել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ