15:47 , 17 հուլիս, 2016
Armlur.am-ը գրում է.
Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր: Հայտնի է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով զոհված ոստիկանի անունը: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հաղորդում է, որ զոհված ոստիկանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: Վիրավորներն են ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Կոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ