Հիմա եկել ես էս ունիտազի գլխին կանգնել ես, որ ի՞նչ անես


10:54 , 8 փետրվար, 2013

Ամենակոպիտ հաշվարկներով 340000 դոլարով կարելի էր կառուցել 70 սովորական զուգարան ու տեղադրել Հայաստանի բոլոր տուրիստաշատ կենտրոններում, ոչ թե ռիարիտետի նման տեղադրել Այրարատ կթ-ի դիմաց, ու մեկ էլ Տաթևում: Էս խելոքները երևի մտածում են, որ եթե Բաղրայի անցակետում մի տուրիստի մոտ առաջանան օրգանիզմը թեթևացնելու անհաղթահարելի ցանկություններ, ապա նա պետք է ճղցրած հասնի Տաթև, որպեսզի իրագործի իր բաղձալի երազանքը, կամ նույն տրամաբանությամբ, եթե մեկը վատանա Օպերայի տարածքում, ապա 3 կանգառ պետք է վազի, որ բաղձալի բիոզուգարանին հասնի:
Սա է մեր ապահով Հայաստանի միֆը: Ես չեմ զարմանա, որ շուտով այդ երկու բիոզուգարանները կսեփականաշնորհվեն ինչ-որ հայտնի օլիգարխի կողմից, որը իր լծակների շնորհիվ փակել կտա մեր երկրում գործող բոլոր զուգարանները, ի դեպ, սրա նախադեպը եղել է 5 տարի առաջ, և մեր  բիոզուգարանատենչ հայրենակիցները իրենց պարտքը կհամարեն անպայման իրենց օրգանիզմում հավաքված ողջ անպետքությունը բաշխել հենց նրա զուգարաններին: Մի քանի սուպերմարկետների ցանցին մոտ գտնվող աղբյուրներն էլ հայտնում են, որ շրջանառության մեջ կներդրվեն նոր կուտակային քարտեր և տվյալ սուպերմարկետներից 5000 դրամից ավել գնումներ կատարողների համար կսահմանվեն հատուկ զեղչեր բիոզուգարաններից օգտվելու  համար:
Ես մեր իշխանությունների անհագուրդ ախորժակի վրա չէի կասկածում, բայց որ նրանք կընկնեն մեր օրգանիզմում մարսված զանգվածը սրբորեն պահպանելու գործընթացի հետևից, դա արդեն նորություն էր: