ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության բաժիններ են այցելում


15:18 , 17 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին:

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին:

Այս մասին եղել են նաեւ հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետեւում է:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները: