14:30 , 17 հուլիս, 2016
Այն,ինչ տեղի է ունեցել այս առավոտյան Երանում ավելի շատ հիշեցնում է Հոլիվուդյան Մարտաֆիլմի շատ վատ սցենար։ Ժիրայր Սեֆիլյանի մի խումբ համակիրներ «Ուրալ» մակնիշի մենքենայով ներխուժել են Ոստիկանության Էրեբունու շենք և պատանդ վերցրել թվով 7 ոստիկանների։ Փաստորեն, Հայաստանում քաղաքական պայքարի միակ «ձևը» տեռորն է։ Ըստ էության, Ոստիկանության զորքերին օրենքով իրենց սահմանված լիազորությունները կատարելուց հետ է պահում կիան այն հանգամանքը,որ պատանդ Ոստիկանների մեջ են գտնվում նաև Երևանի Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Գեներալ Վարդան Եզիազարյանը։ Փաստորեն,հանրության առաջին ռեակցիան տեղի ունեցող գործողություններին,հիմնականում բացասական է և հանրությունը չի պատրաստվում անզեն կերպով դիմագրավել զինված Ոստիկանությանը։ Սա նշանակում է ,որ զինված հեղաշրջման կողմնակիցները այս պահին պարտություն են կրում և եթե նրանք մերժեն Ուժային կառույցների հետ բանակցությունները,հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Նրանք փաստորեն այդպիսով կդառնան մահապարտ,քանի որ ուժերը այս պահին ակնհայտ անհավասար են և Հայաստանը հերթական անգամ կգլորվի անդունդը։ Իսկ հանրությունը դեպրեսիայի մի նոր չափաբաժին կստանա՝ որը էլ ավելի կխորացնի պետության և հայրենիքի հանդեպ բացասկան ընկալումները։ Սա ոչ մի կերպ չի կարող չհասկանալ Ժիրայր Սեֆիլյանը։ այս գործողությամբ փաստորեն վերջինս հողին է հավասարեցնում Արցախյան գոյամարտում իր վաստակն ու սպառնում չարքի դառնալ առանց այդ էլ խնդիրների ու մարտահրավերենրի առաջ կքած Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ եթե նա չի հասկանա այս ամենը և աջակիցներին կոչ կանի ուժերի նման անհավասար պայմաններում կռվել մինչ վերջ,ապա այս դեպքում ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ « Մեղքը իրենց վիզը»