Լույս, որ եկավ խավարը ցրելու


10:15 , 8 փետրվար, 2013
Նոր ՀԿ՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»
2012թ. դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության արտահերթ ժողով` Կազմակերպության գործունեությունը պետական գրանցումից հետո լիարժեք կերպով իրականացնելու համար Կազմակերպության նոր անդամների և ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում նրա գործունեությունը կառավարող մարմնի՝ վարչության, ընտրության նպատակով:
Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրել է վարչություն հետևյալ կազմով.
Ժիրայր Սեֆիլյան – նախագահ
Պավլիկ Մանուկյան – տեղակալ
Նորիկ Շահբազյան
Քերոբ Ղազարյան
Սասուն Կիրակոսյան
Արթուր Հովհաննիսյան
Վիկտոր Դավթյան
Կազմակերպության հիմնական նպատակներն են.
  1. Հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի և Զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական և բարոյական օժանդակությունը, միջազգային իրավունքով, Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պատերազմի և Զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,
  2. հայոց ռազմի պատմության և ռազմական արվեստի ուղղությամբ հայագիտության զարգացումը, Հայաստանում և հայության շրջանում աշխարհազորի մշակույթի և զորականի կերպարի վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
  3. պետական ու ռազմական կառավարման և ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների և այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը: