10:57 , 17 հուլիս, 2016
Հասանք, արդեն իջնելու ժամանակն է։ Այն ինչ երբեք չէր եղել 3-րդ հանրապետության պատմությունում, հիմա արդեն իրականություն է։ Լեզուս էլ չի ֆռում կոչել ՍԱ զինված ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈւՆ, որովհետև նման պայմաններում, նման կոնտինգենտի կողմից իրականացվող, նման գործողությունը կարող է հավակնել մաքսիմում ահաբեկչություն կոչվելուն։
Առայժմ հասկանալի չէ՝ արդյո՞ք կան զոհեր, թե՞ ոչ, բայց մի բան աներկբա է․ այս արարքը տականքություն է ու անպատասխանատվություն։ Առավել քան վստահ եմ, որ գործողությունն անմիջականորեն իրականացրած անհատները չեն հասկանում դա, բայց դա նորմալ է, քանի որ ջուրը միշտ էլ ֆանատիկոսների ձեռքով, ովքեր իրենց հավատած իդեալների համար սպանել էլ են պատրաստ, սպանվել էլ։ Իրական տականքները այս անասնության դիրիժորներն են։
Ու ցավը նրանում է, որ նրանք բոլորն էլ հայտնի են ու վաղուց բոլորի ուշադրության ներքո էին, բայց ոչ ոք նրանցով կարծես չէր ուզում զբաղվել լրջությամբ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք ու ցավն այն է, որ այս հարցը մարդկային արյան գին է ունենալու, եթե չունի։
Սեֆիլյանականների ահաբեկչական գործողությունը իհարկե կճնշվի։ Հարցը դրանում չէ։ Հարցն այն է, թե արդյո՞ք բանը արյունահեղության կհասնի և եթե հասնի, ապա որքա՞ն արյուն կպահանջվի, որպեսզի մի շարք ավանտյուրիստների ու դավաճանների ամբիցիաների ու պատվերի հաշիվ փակվի։
Հ․Գ․ Էլ մարդ մնա՞ց, որ դեռ կասկածում է, որ Սեֆիլյանը իրոք նման բան էր պլանավորում ու հիմա անմեղ է կալանվորված։ Թե՞ դեռ կան միամիտներ, որոնք հավատում են, որ սա ինչ-որ սպոնտան ու պահի տակ կայացրած որոշում էր՝ առանց հստակ պլանի։