ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգությունից 14 մարդ է տուժել


00:39 , 17 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում երեկույթի ժամանակ անհայտ անձինք հրաձգություն են սկսել, որի հետեւանքով տուժել է 14 մարդ:

Այդ մասին տեղեկացնում է KTLV 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելոեվ ոստիկանությանը:

Երեկույթի մասնակիցները հավաքվել էին փողոցում, երբ այդ պահին անցնող մեքենայից կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: Ենթադրաբար մեքենայում մի քանի մարդ է եղել:

Վիրավորները հոսպիտալացվել են: Երկու հոգու վիճակը գնահատվում է ծանր: