19:26 , 16 հուլիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Նեյմարը կարծում է, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է "Ոսկե գնդակը" ստանալուն, քանի որ ակումբի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող, իսկ հավաքականի հետ միասին` Եվրոպայի չեմպիոն:
"Տիտղոսներ նվաճելը շատ կարևոր է: Նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, հիմա էլ` Եվրոպայի չեմպիոն: Կրիշտիանուն արժանի է "Ոսկե գնդակը" ստանալուն: Ռոնալդուն անկասկած հիանալի ֆուտբոլիստ է",- Նեյմարի խոսքը մեջբերում է championat.com-ը: