Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ն Գյուլենին արտահանձնելու համար Թուրքիայից հարցում չի ստացել


18:47 , 16 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցում չեն ստացել։
 
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ելույթ ունենալով Լյուքեմբուրգում, Քերին հույս է հայտնել, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների գործը կընթանա օրենքով նախատեսված կարգով։
 
Ավելի վաղ Գյուլենի կողմնակիցները հերքել էին, որ իրենք որևէ կապ ունեն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ