18:39 , 16 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines ընկերությունն երկրում հեղաշրջման փորձի պատճառով չեղյալ է հայտարարել 925 չվերթ:
Այս մասին նշված է ավիաընկերության կայքում: Տեղեկացնում է Panorama.am-ը։
Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այսօր Turkish Airlines-ի չվերթները չեղյալ են հայտարարվում երկրում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով:
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի տնօրինությունը Թվիթերում գրել է, որ երկրում օդային հաղորդակցությունն աստիճանաբար կարգավորվում է, առաջին չորս միջազգային չվերթները Ստամբուլի օդանավակայանից իրականացվել են: Նաև հավելել են, որ երկրի բոլոր օդանավակայանները բաց են չվերթներ ընդունելու համար: