18:08 , 16 հուլիս, 2016
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել Նորատ Տեր-Գրիգորյանցին Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրամանագրում ասվում է.
"Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով":