Պուտինը հանձնարարել է կազմակերպել Թուրքիայից ռուսաստանցիների դուրսբերումը


18:00 , 16 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կազմակերպել Թուրքիայի օդանավակայաններում սպասող ռուսաստանցիների դուրսբերումը: Այս մասին, ռուսական լրատավամիջոցների հաղորդմամբ,  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինը տրանսպորտի նախարարությանն ու պատկան այլ մարմիններին հանձնարարել է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի քաղաքացիներին Թուրքիայի օդանավակայաններից դուրս բերելու համար, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներով ապահովել Մոսկվայի օդանավակայաններում սպասող ու Թուրքիա թռչել ցանկացող քաղաքացիներին մինչև իրավիճակի հստակեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ