17:29 , 16 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե այն պետությունը, որը կպաշտպանի Ֆեթհուլլահ Գյուլենին, իրենց բարեկամը լինել չի կարող։
Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալության թուրքական ծառայությունը։
Ինչպես հայտնի է, թուրք գործիչ, Էրդողանի հիմնական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենը գտնվում է ԱՄՆ-ում և վերջինիս իշխանություններն արդեն մեկ անգամ մերժել են նրան Թուրքիային հանձնելու պահանջը։
Գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում ևս, թուրքական իշխանությունների պնդմամբ, հենց Գյուլենն է կանգնած. Ձերբակալված զինվորականները «գյուլենական շարժման» անդամներ են։
«Ֆեթհուլլահ Գյուլենի թիկունքին կանգնող պետությունը մեր բարեկամը չէ»,-հայտարարել է Յըլդրըրմը։