17:14 , 16 հուլիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլից մեկնել է Անկարա, տեղեկացնում է Haberturk-ը։
Հուլիսի 15-ի գիշերը Էրդողանը ժամանել էր Աթաթուրքի օդանավակայան, որտեղ էլ գիշերել էր: Հուլիսի 16-ի կեսօրին միայն նա գնացել էր Ստամբուլի Քըսըքլը շրջանում գտնվող նստավայր:
Հիշեցնենք, որ այս գիշեր Թուրքիայում մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա էր հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ և պայթյուններ: Ավելի ուշ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է և ամբողջությամբ կճնշվի:
Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է ավելի քան 260 մարդ: Վիրավորների թիվը հասնում է շուրջ 2000-ի: Ձերբակալվել է ավելի քան 2.800 մարդ։