14:00 , 16 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ստամբուլում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները հանձնվել են իշխանություններին: Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, տանկերը լքած ապստամբներին երկրի նախագահ Էրդողանի կողմնակիցները ստիպել են հանել հագուստը և կիսամերկ գետնին պառկելով «սողալ»:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ապստամբությունը ճնշելու մասին: Նշվում է, որ կառավարական ուժերը վերադարձրել են նախկինում ապստամբների կողմից գրավված Գլխավոր շտաբը: