Տրամաբանական ավարտին մատեցավ Էրդողանի նախաձենած Զինված ուժերի վարկաբերկման քաղաքականությունը
14:07 , 16 հուլիս, 2016
Անցած գիշեր մեր բոլորս, իմ խորին համոզմամբ, տեսանք Քեմալական ֆորմացիայի Թուրքիայի «վախճանի» վերջին ակորդը: Իհարկե վերջին տարիներին երկրի որդեգրած քաղաքական գիծը գործընթացը տանում էր հենց այդ տրամաբանության, սակայն բանակի կողմից հեղաշրջման իրագործման «հավանականության» պահպանումն ապացույց էր այն բանի, որ Աթաթուրքի հիմնած համակարգը, գոնե ձևականորեն, դեռ ողջ է: Նախօրեին բարեհաջող «մեռավ» նաև այդ պատրանքը: Բանն այն է, որ Մուստաֆա Քեմալը իր ստեղծած համակարգում Զինված ուժերին էր «փոխանցել» երկրի աշխարհիկության պահպանման երաշխավորի դերը: Այս ամենի արդյունքում երկրում ստեղծվել էր զինվորական հեղաշրջման յուրօրինակ մշակույթ`իր չգրված օրենքներով և ինչու չէ` նաև սովորույթներով: Նախօրեին տեղի ունեցած իրադարձությունը խախտում էին այս «օրենքներից» գրեթե բոլորը: Ամենակարևորը` բացակայում էր Սպայական անձնակազմի բացարձակ մեծամասնության աջակցությունն, իսկ գործողությունը չէր ղեկավարում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Վերջինը թուրքական զինվորական հեղաշրջումների «հաջողության» գլխավոր, ես կասեի աքսիոմատիկ նախապայմանն է: Այս ամեն իր վերջնարդյունքում պարզապես նվեր էր նախագահ Էրդողանի համար: Նախևառաջ բանակը, նման անկազմակերպ գործության հետևանքով վերջնականապես վարկաբեկվեց ժողովրդի աչքերում` ի ցույց դնելով սպայական անձնակազմի մակարդակի աննախադեպ անկումը: Իր տրամաբանական ավարտին մատեցավ Էրդողանի նախաձենած Զինված ուժերի վարկաբերկման և ազդեցության նվազման քաղաքականությունը:Վերջնարդյունքում բանակը իրականում զրկվեց իր «հեղաշրջման իրագործման իրավունքից»` ըստ էության երկիրը հանձնելով իշխող վերնախավին: