Նիսում կատարաված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետությունը» վերցրել է իր վրա


13:30 , 16 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմավորումը հայտարարել է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցնելու մասին: Այդ մասին վկայակոչելով «Amaq» գործակալությանը, գրում է «Russia Today»-ը:

Հուլիսի 15-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 84 մարդ՝ այդ թվում՝ երեխաներ էին մահացել, 100-ից ավել մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մինչ այս պահը պաշտոնապես դեռ չէր հայտարարվել ահաբեկչության կազմակերպչի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ