13:18 , 16 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը զրուցել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և իր աջակցությունը հայտնել «Թուրքիայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը»` հաղորդել է BBC-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ զինվորականներ ռազմատեխնիկայի կիրառմամբ հեղաշրջման փորձ են իրականացրել, գրավել մի շարք շենքեր և հայտարարել երկրում իշխանությունը վերցնելու մասին:
Ապստամբների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 90 մարդ, ձերբակալվել են 1000-ից ավելի զինվորականներ: