Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ


12:56 , 16 հուլիս, 2016

Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում։ Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում կապ հաստատել թեժ գծի միջոցով, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ [email protected], ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։