Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ


12:23 , 16 հուլիս, 2016

1467220809Araratnews.am-ը գրում է.

Թեհրանի միջազգային օդանավակայանի փոխտնօրեն Կուրոշ Ֆաթահին հայտարարել է, որ Իրանը ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայի հետ ավիափոխադրումները` հաղորդում է ISNA:

«Հաշվի առնելով Թուրքիայում ռազմական հեղաշրջումը` իմամ Խոմեյնիի օդանավակայանից ավիաընկերությունների բոլոր չվերթերը հետաձգվում են»,- ասել է նա:

Միաժամանակ իրանցի պաշտոնյան նշել է, որ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ հայտնի դառնա, որ Թուրքիայում իրավիճակը կայունացել է: