12:14 , 16 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայում գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհված ու վիրավորված մարդկանց թվում դժվար թե հայեր լինեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նա նշեց, որ 60 զոհերի ու շուրջ 1100 վիրավորների անվանացանկը թուրք իշխանությունները դեռևս չեն հրապարակել, պաշտոնական տեղեկատվություն, թե ովքեր են մահացել ու վիրավորվել՝ դեռևս չկա:
«Հայեր դժվար թե լինեն: Իրադարձությունները փողոցում են կատարվել, կառավարության մոտ, մարդիկ բախումներ են ունեցել ոստիկանության հետ, չեմ կարծում, թե դրանց թվում կարող էին հայեր լինել: Վիրավորները ոստիկաններ ու զինվորներ են, քիչ հավանական է, որ դրանց թվում հայեր լինեին: Զոհերն էլ հեղափոխականներ են: Չեմ կարծում, որ կրկին հայեր լինեն»,- նշեց Էստուկյանը:
Հարցին, թե ի՞նչ է խոսում թուրք հասարակությունը, ինչո՞ւ հեղափոխության փորձ արվեց, «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիրը նշեց, որ վաղը Թուրքիայում կարևոր իրադարձություն էր սպասվում՝ զինվորական, որի հետ էլ, հավանաբար, կապված էին գիշերվա դեպքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ