Թուրքիայի բնակիչներն Էրդողանի անունից հաղորդագրություններ են ստացել. «Դուրս եկեք փողոց, Թուրքիայի զավակներ»


10:50 , 16 հուլիս, 2016

Թուրքիայի բնակիչներն Էրդողանի անունից հաղորդագրություններ են ստացել.

«Դուրս եկեք փողոց, թուրքիայի զավակներ: Այս շարժումը, զենքի և զինված հարձակումների միջոցով իշխանությունը գրավելու  այս փորձը, ինչպես 70-ականներին, ուղղված է թուրք ժողովրդի դեմ: Դուրս եկեք փողոց, պայքարեք այդ փոքր խմբավորումների դեմ,պահպանեք խաղաղությունն ու աշխարհում ընդունված ժողովրդավարական նորմերը:»