10:44 , 16 հուլիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելուց հետո ձերբակալվել է 754 զինվորական, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Anadolu գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվում էր 336 ձերբակալվածի մասին:
Իր հերթին` NTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ երկրի ՆԳՆ որոշմամբ` ծառայությունից հեռացվել են 5 գեներալ և 29 գնդապետ: Թուրքիայի իշխանությունները Գլխավոր շտաբի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել: Նախորդ հրամանատարի գտնվելու վայրն անհայտ է: