Թուրքիայում հեղաշրջումը ձախողվել է. Էրդողանը վերադարձել է Ստամբուլ


10:11 , 16 հուլիս, 2016

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, հայտնում է MIGnews.com-ը:

Նրան սիրով ընդունել են կողմնակիցները, որոնց ավելի վաղ հաջողվել էր վերականգնել վերահսկողությունը շենքում:

Թուրքիայի նախագահն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջումը ձախողվել է: