Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին ազատել են գերությունից


10:12 , 16 հուլիս, 2016
Մինչև հիմա Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի ճակատագիրն անորոշ էր, քանի որ հայտարարվել էր, որ նա գերի է վերցվել այսպես ասած ապստամբների կողմից: Նոր տեղեկություն կա, որ Աքընջըլար ռազմաբազայի դեմ իրականացված հատուկ գործողության արդյունքում Աքարին ազատել են ու տեղափոխել են անվտանգ վայր: