09:00 , 16 հուլիս, 2016
Ditaket.am-ը գրում է.
Թուրք- վրացական սահմանին իրավիճակ է փոխվել։ Թուրքական կողմը փակել է Վրաստանի հետ սահմանը՝ հայտնում է ինտերֆաքսը՝ հղում անելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։ Թուրք սահմանապահները թույլ են տալիս սահմանը հատել միայն Թուրքիայի քաղաքացիներին։
Ռուսաթավի 2-ի տեղեկություններով վրացական կողմում ակտիվ աշխատում է վրացական ճանապարհային ոստիկանությունը, որպեսզի կարգավորի մեքենաների կուտակումները սահմանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը։