Անկարայում եւս երկու պայթյուն է որոտացել


04:12 , 16 հուլիս, 2016

Yerkirmedia.am–ը գրում է.

03:08. Հաղորդվում է 17 զոհի մասին: Թուրքիայում փողոցները մարդաշատ են: Գրավվել է նախագահական պալատը:

02:48. Անկարայում եւս երկու պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքի վրայով թռչում են կործանիչներ:

Ըստ Թուրքական ԶԼՄ-ների՝ տանկերը շրջապատել են Թուրքիայի խորհրդարանի շենքը: Ստամբուլի օդանավակայանում լսվում են կրակոցներ:
02:29. Թուրքիայի Աթաթուրքի անվան օդանավակայանից զինվորականները սկսեում են հեռանալ` ցուցարար ժողովրդի ներս մտնելուց հետո:02:18. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քօլօջդաօղլուն հայտարարել է, որ տեր են կանգնում ժոողվրդավարությանը եւ դատապարտել է Անկարայում եւ Ստամբուլում զինվորականների գործողությունները։

02:06. Թուրքիայի տարբեր քաղաքներում առանձին խմբերով մարդիկ դուրս են գալիս փոխոցներ՝ հակազինվորական կոչերով ու կարգախոսներով։

01:59. Թուրքիայի նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ զինվորական ուղղաթիռից կրակ է արձակվել։

01:48. CNN TURK հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի նախագահ Էդրողանը կոչ է արել ժոողովրդին, իր հիմնած կուսակցության անդամներին, դուրս գալ փողոցներ, հրապարակներ, օդանավակայաններ։

01:40. Անատոլու գործակալության հաղորդմամբ Էրդողանը ուղղվում է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան։

01:36. Փակվել է Սանբուլի Աթաթրուքի անվան օդանավակայանը։Անատոլու գործակալության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ լսվում են կրկոցների ձայներ։

«Կոբրա» տեսակի ուղղաթիռից կրակահերթեր են արձակվել շտաբի մոտ գտնվող զինվորականների ուղղությամբ։

Թուրքիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությամբ՝ հեղաշրջման փորձ են կատարել Բանակի մի խումբ սպաներ։

Թուրքիայում հեղաշրջման հերթական փորձն է կատարվել: Զինվորական ստորաբաժանումների մի մասը իրենց վերահսկողության տակ է վերցրել Ստամբուլի երեք կամուրջներից երկուսը, որտեղ լսվում են նաեւ կրակոցներ:

Նրանց հաղորդմամբ՝ գրավել են նախագահական պալատը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը հայտարարել է, որ սա անօրինական գործողություն է, որն իրականացվում է մի խումբ զինվորականների կողմից: Վերջիններս, ստ վարչապետի, պատասխանատվության են ենթարկվելու:

Ստամբուլի դատախազությունն արդեն ձերբակալման որոշում է կայացրել, կան տեղեկություններ, որ տնային կալանքի է վերցված զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Թուրքիայի նախագահի կողմից առայժմ որեւէ հայտարարություն չկա: Նրա պաշտոնական կայքը չի գործում: