Ամեն ինչ խոսում է այն մասին, որ արյուն է թափվելու Թուրքիայում... շատ արյուն


02:55 , 16 հուլիս, 2016
Военные в районе Азиатская сторона. Стамбул, ТурцияՀիմա արդեն պարզ է, որ ռազմական հեղափոխությունը Թուրքիայում ունի և՛ կողմնակիցներ, և՛ ընդդիմացողներ։ Երկուսի թիվն էլ մեծ է ու, դատելով նրանց տրամադրություններից, չափազանց խիստ են տրամադրված միմյանց հանդեպ։ Վստահ եմ, որ այս իրավիճակից շուտով կօգտվեն նաև Թուրքիայում բնակվող քրդերը։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ արյուն է թափվելու Թուրքիայում։ Շատ արյուն։ Արագ հեղափոխություն երևի չստացվի։