Հետաձգվել է Ստամբուլից Երևան կանոնավոր չվերթը


02:34 , 16 հուլիս, 2016

Հետաձգվել է Ստամբուլից Երևան կանոնավոր չվերթըAysor.am–ը գրում է.

Ստամբուլի միջազգային օդանավակայանում հետաձգված թռիչքների ցանկում է նաև դեպի Երևան կանոնավոր չվերթը, որն իրականացնում է թուրքական Ատլաս-ջեթ ավիաընկերությունը։ Օդանավը պետք է վայրէջք կատարեր «Զվարթնոց» օդանավակայանում Երևանի ժամանակով 02:00-ին:

Մինչդեռ Երևանից Ստամբուլ չվացուցակում որևէ փոփոխություն այս պահին չկա: Չվերթը նախատեսված է 07:50-ին:

Հայաստանի ԱԳՆ-ն դեռ հայտարարությամբ հանդես չի եկել։