01:33 , 16 հուլիս, 2016
Ditaket.am–ը գրում է.
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը հայտնել է, որ հունական զորքերը առաջին պատրաստության են բերվել Թուրքիայի ն տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետ կապված,-հայտնում է Ռոսիյա 24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է հնչել, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։ Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Հաղորդվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետռախուզական ծառայության շենքի ուղղությամբ։