Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքում անկայուն իրավիճակ է (Թարմացվող, լուսանկարներ)


00:15 , 16 հուլիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի երկնքով ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ են թռչում, վիճակն անկայուն է: Այս մասին հաղորդում է Ռիա Նովստի լրատվականը:

Երթևեկության համար փակ է նաև Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրայոց անցնող կամուրջըԼ

Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Տեղեկացվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետախուզական ծառայության շենքի ուղղությամբ։

Մանրամասները` քիչ ուշ