Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից


15:46 , 16 հուլիս, 2016

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնիցBarometer.am-ը գրում է.

Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի տեխնիկական տնօրեն Կրիս վան Պույվելդեն հայտնել է, որ Մարկ Վիլմոտսը հեռացվելէ ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: 

"Երբեմն ստիպված ենք լինում ընդունել այսպիսի որոշումներ: Մենք պետք է մտածենք ապագայի մասին և լիարժեք օգտագործենք մեր ներուժը: Բելգիայում ձևավորվել է ոսկե սերունդ: Բայց այն պետք է նվաճումների հասնի խոշոր մրցաշարերում",- Վան Պույվելդեի խոսքը մեջբերել է dhnet.be-ն:

 Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուելսի թիմին: