23:10 , 15 հուլիս, 2016
Barometer.am-ը գրում է.
РИА Новости-ն` վկայակոչելով France Info ռադիոկայանին, տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Մարսել նավահանգստային քաղաքի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Հրդեհը բռնկվել է Մարսելից 30 կմ հեռավորությամբ։ Քաղաքի նավահանգստից ծխի երկու հսկայական սյուն է բարձրանում:
Հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ շուրջ 300 մարդ է տարհանվել: Հրդեհի հետևանքով 140 հեկտար բուսականություն է ոչնչացվել:
Դեպքի վայրում շուրջ 350 հրշեջ է աշխատում: Դեռևս հայտնի չէ` նրանց հաջողվել է չեզոքացնել կրակը, թե ոչ: