22:37 , 15 հուլիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2018-ի դեկտեմբերին:
Ինչպես փոխանցում է Euromag-ը` այս մասին հայտարարել է Brexit-ի հարցով նոր նախարար Դևիդ Դևիսը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ անցկացված հանրաքվեի ժամանակ` հունիսի 23-ին, բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել:
Բրիտանացի նախարարի խոսքով` ԵՄ-ից դուրս գալու հավանական պաշտոնական ժամկետը կլինի 2018-ի դեկտեմբերը: