Պատերազմը ճակատամարտից տարբերել չգիտենք


21:59 , 15 հուլիս, 2016
Մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ երևի նա է, որ պատերազմը ճակատամարտից տարբերել չգիտենք։ Չենք կարողանում պատմական խորքում վերլուծել անցնող-դարձող դեպքերը։ Չենք ֆիքսում պատերազմների սկիզբն ու ավարտը։ Դրա համար էլ պատմության ընթացքում բազմիցս ճակատամարտեր ենք հաղթել, օրինակ, Պարսկաստանի հետ կռվում, մտածել ենք, թե ուժեղ ենք, բայց ընդհանուր մրցակցությունն ու պատերազմը պարտվել ենք ցավոք։ Նույնը Բյուզանդիայի դեպքում, Հռոմի, Թուրքիայի և այլն։ Մինչդեռ կարող էինք նաև հաղթել։ Եթե մաքսիմալիստ լինեինք, չբավարարվեինք միայն ճակատամարտ հաղթելով, գործը կիսատ թողնող չլինեինք և այլն։
Հիմա եկել ու Ադրբեջանին ենք հասել։ Փառավոր նախկին արքաների փոխարեն բառիս բուն իմաստով «ճ» դասի սուլթանիկ է դեմներս հայտնվել (ամոթ մեզ, որ էս աստիճանի ենք հասել) ու նորից նույն սխալն ենք անում։ Նորից չենք հասկանում, կռիվ կա՞, թե արդեն հաղթել ենք։ Իսկ եթե հաղթել ենք, ինչու՞ ա ամեն ինչ էսքան վատ։ Ինչու՞ ենք վախենում սահմանից ստացվող լուրերից... Ամոթ է, հայեր ջան։ Պատմությունը մեզ քիչ դաս չի տվել, միթե՞ պարզ չի, թե ինչ են մեզնից պահանջում մեր շահերը, սերունդներն ու բնությունը։ Էտ պահանջին հակառակվելն ինքնասպանություն է։ Սա է պետք հասկանալ ու գործել։Ադրբեջանի դեմ մեր պատերազմը կավարտվի միայն էտ ապօրինածին պետական կազմավորման ոչնչացման դեպքում։ Բարձր լիգա վերադառնալու համար սկզբից էս մանրերին է պետ հաղթել։