Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ


23:26 , 15 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման զրուցել են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-­ին իրականացված ահաբեկչության մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости­-ն:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-­ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է: