Life պարբերականը կազմել է ֆրանսիացիներին ամենամեծ սարսափ ներշնչող 9 ահաբեկիչների ցուցակը․ ներառվել են նաև ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչները


23:15 , 15 հուլիս, 2016

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիացիներին ամենամեծ սարսափ ներշնչող 9 ահաբեկիչներին, ում միայն նկարները կարող են մահու չափ վախեցնել ցանկացած իրազեկ ֆրանսիացում։

ԱՍԱԼԱ –ի անդամները


1981 թվականին Եղիա Քեշիշյանի անունը կրող խմբավորման 4 հայ անդամները ներխուժել են Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատուն և գերիներ վերցրել՝ պհանջելով ազատ արձակել մի շարք հայ, թուրք և քուրդ քաղաքական բանտարկյալների։

Վարուժան Կարապետյան


Կարապետյանը ԱՍԱԼԱ խմբավորման անդամ է, ով 1983 թվականի Օրլի օդանավակայանի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը և իրագործողն է։ Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման սակայն ազատ է արձակվել 2001 թվականին և վերադարձել է Հայաստան։

Հալեդ Կելկալ


1995 թվականին Փաիրզում տեղի ունեցան մի շարք պայթյուններ՝ մետրոյում և դրա շրջակայքում, որոնց համար պատասխանատում էր իսլամիստական խմբավորումը։ Խմբավորման առաջնորդը՝ Հալդե Կելկաը, սպանվել է ձեռբակալության ժամանակ։

Մուհամեդ Մերա


Մերան ահաբեկիչ է, ով պատասխանատու է 2012 թվականին տեղի ունեցած՝ ֆրանսիական զինված ուժերի վրա 2 հարձակման համար, ինչպես նաև Թուլուզ քաղաքի հրեաների դպրոցի պայթեցման համար։ Սպանվել է ձեռբակալության ժամանակ, քանի որ փորձել է փախչել։

Սաիդ և Շեֆիր Կուաշիներ


Այս ահաբեկիչները զինված հարձակում են գործել խմբագրության վրա 2015 թվականին։ Երկուսն էլ սպանվել են ձեռբակալության համար՝ օրինապահ մարմինների վրա կրակ բացել արդյունքում։

Ամեդի Կուլիբալի


Այս ահաբեկիչը 2015 թվականին զինված հարձակում է կազմակերպել Փարիզի խանութներից մեկի վրա։ Բացի այդ նա Կուաշի եղբայրների համախոհներից է եղել, բազմաթիվ գերիներ է վերցրել և 4 մարդ սպանել։ Սպանվել է ձեռբակալության ժամանակ։

Յասին Սալի


Սալիին կասկածում են Սեն Կանտեն Ֆալավյե ատոմակայանի վրա կազմակերպված ահաբեկչության համար։ Նա պնդում է որ Իսլամական Պետության համախոհներից է։ Ահաբեկչությունը կատարելուց առաջ նա սելֆի է արել՝ իր գործատուի կտրված գլխի հետ միասին։

Աբդելհամիդ Աբաաուդ


Այս ահաբեկիչը կասկածվում է 2013 թվականին Փարիզում կազմակերպված ահաբեկչություններ կազմակերպման մեջ, որտեղ մահացել է 130 մարդ։ Սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության համար։

Բեռնատարի վարորդը


Ըստ Daily Mail –ի, ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական Պետությունը։ Բեռնատարի մեջ գտել են 31 –ամյա Թունիսցի տղամարդու փաստաթղթեր։ Վարորդը սպանվել է ոստիկանների իրականացրած հատուկ գործողության ժամանակ։