Պաշտոնական. Անդրեյ Շևչենկոն կգլխավորի Ուկրաինայի հավաքականը


18:55 , 15 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր պաշտոնապես հայտարարել է, որ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Անդրեյ Շևչենկոն:  39-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր` ևս 2 տարով երկարաձգելու պայմանով:

Ինչպես տեղեկացնում է «Sport-Express»-ը, գործադիր կոմիտեի բոլոր անդամները միաձայն քվեարկել են Շևչենկոյի օգտին, ում համար սա առաջին փորձն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ