17:56 , 15 հուլիս, 2016
Barometer.am-ը գրում է.
"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ—ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 16-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 17-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի և "Մուլտի գազ" ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: