Ռուսաստանցիների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցմանը. հարցում


17:49 , 15 հուլիս, 2016

10Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանցիների ավելի քան կեսը` 60 տոկոսը, կարծում է, որ իշխանությունները չպետք է շտապեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և մերձենալու հարցում: Այդ մասին են վկայում «Հասարակական կարծիք» (Общественное мнение) հիմնադրամի անցկացրած հարցումներ արդյունքները` տեղեկացնում է «Կոմերսանտը»:

Հարցված ռուսաստանցիների միայն 27 տոկոսն է աջակցում է Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու քաղաքական ուղեգծին: Ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիայում հանգստանալու արգելքը վերացնելուն աջակցում է հարցվածների 42 տոկոսը, իսկ 39 տոկոսը դեմ է դրան: