17:36 , 15 հուլիս, 2016
Լurer.com-ը գրում է.
Թուրքիայում լրագրողը կորցրել է իր աշխատանքը՝ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին կատակի պատճառով: Տղամարդն ասել է, որ մարդկանց ամբոխի մեջ մխրճված բեռնատարի մոտ «խափանվել են արգելակները»:
Այն բանից հետո, երբ տղամարդու Twitter-յան էջում գրառում էր հայտնվել այն մասին, որ Նիսում ոչ թե ահաբեկչություն է տեղի ունեցել, այլ բեռնատարի մոտ պարզապես «խափանվել են արգելակները», նրան հեռացրել են աշխատանքից:
Հիշեցնենք, որ, Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ: