Նիսում զոհերի թվի մեջ կա մի կին, ում ամուսինը հայ է


14:02 , 15 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերին, ասաց, որ իրենք անընդհատ կապի մեջ են հայ համայնքի հետ: 

«Կես ժամ առաջ համայնքի հետ խոսել է մեր համապատասխան վարչության պետը և նրան հայտնել են, որ զոհվածների անունները ամբողջությամբ դեռ հրապարակված չեն, իսկ հրապարակված անունների մեջ կա միայն մեկ կին, ում ամուսինը հայ է»,-ասաց նա և նշեց, որ այլ տեղեկություն չունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ